Հաջորդ ադրբեջանական էքսկուրսիան Երևանում կանեն, եթե Ալիևի սիրելի Փաշինյանը մնա





Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել է օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ։

Panorama.am-ը գրում է, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այցի ընթացքում պատվիրակությունը այցելել է «Հաղթանակի այգի», ծանոթացել են քաղաքում վերականգնողական աշխատանքների ընթացքին։

«Նշենք, որ Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր կատարած երկօրյա այցին մասնակցում են ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ և այլ ներկայացուցիչներ ընդհանուր առմամբ 62 երկրներից և միջազգային կազմակերպություններից»,- գրում են ադրբեջանական կայքերը։

Դիվանագիտական ​​կորպուսը ժամանել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ։

«Ղարաբաղի համալսարանում»՝ դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների առջև ունեցած ելույթում Հաջիևն ասել է. «Ադրբեջանը բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ է հաստատել իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ»։

Ըստ նրա, խաղաղությունը բարդ և երկարատև գործընթաց է, որը պահանջում է դիվանագիտական ​​ջանքեր։

«Ադրբեջանի կառավարությունը ցուցաբերեց նման դիվանագիտական ​​քաջություն և խաղաղության ձեռք մեկնեց Հայաստանին», – նշել է Հաջիևը։ 



Leave a Comment