Վաշինգտոն նահանգի դպրոցներից մեկում դանակահարվել է հինգ աշակերտ


Միջազգային


Վաշինգտոն նահանգի դպրոցներից մեկում դանակահարության հետևանքով վիրավորվել է առնվազն հինգ մարդ։

Միջադեպի մասին հաղորդել է Fox News-ի տեղական մասնաճյուղը։

Ըստ մասնաճյուղի՝ միջադեպը տեղի է ունեցել  Տակոմայի ավագ դպրոցում։

Հինգ մարդ հոսպիտալացվել է, իսկ վիրավորներից չորսի վիճակը գնահատվում է ծանր։

Կասկածյալը ձերբակալվել է։ Նրա ինքնության և դրդապատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։

NBC News-ի տեղական մասնաճյուղը հաղորդում է, որ վիրավորների թվում են չորս աշակերտ և անվտանգության աշխատակից։


Leave a Comment