Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է Եվրախորհրդարանի հետ կապերը դադարեցնելու մասին, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Որոշման համաձայն՝ Միլի Մեջլիսը դադարեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Ըստ ԶԼՄ-ների՝ կգործարկվի նաև «Եվրանեսթ»-ին խորհրդարանի անդամակցության դադարեցման ընթացակարգը:
