Ալիևին կոմպրոմատի միջոցով ստիպել են համագործակցել Իսրայելի հետ. իրանցի պատգամավոր

Իրանի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթթաքին «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իլհամ Ալիևի նախագահության սկզբնական շրջանում որոշ խմբեր նրա դեմ կոմպրոմատ են պատրաստել, ինչի հետևանքով նա ստիպված է եղել համագործակցել Իսրայելի հետ։

Մոթթաքին նաև նշել է, որ Իսրայելը՝ Ադրբեջանում իր դեսպանատան միջոցով, իրականացրել է լրտեսական գործողություններ և տեղական օդանավակայաններն օգտագործել է կործանիչների վերալիցքավորման համար՝ նպատակ ունենալով հարձակում գործել Իսլամական Հանրապետության վրա։

Leave a Comment