Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետ

Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է կապերը Եվրախորհրդարանի հետ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարել է Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու մասին։

Որոշման համաձայն՝ կողմերի միջև համագործակցությունը բոլոր ուղղություններով կասեցվում է։ Բացի այդ, նախատեսվում է սկսել գործընթաց՝ Միլլի Մեջլիսի անդամակցությունը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում դադարեցնելու համար։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ այս քայլը վերաբերում է ԵՄ կառույցների հետ հարաբերությունների վերանայման ընթացքին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունչիչը։

Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը խստորեն քննադատել է Եվրոպական խորհրդարանի՝ ապրիլի 30-ին ընդունած բանաձևը՝ այն անվանելով անհիմն և կողմնակալ։

Դեսպանին հանձնվել է նաև բողոքի նոտա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment