ԵԽ բանաձևի հարցով Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ԵՄ դեսպանին – armeniatoday.am

Մայիսի 1-ին Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն ապրիլի 30-ին ընդունված Եվրոպական խորհրդարանի բանաձևում դրույթներըի համար և բողոքի նոտա, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ հրապարաման՝ հանդիպման ընթացքում դատապարտվել են դրույթները՝ դրանք անվանելով կողմնակալ ու անհիմն։

Ադրբեջանական կողմը հայտնել է, որ «բանաձևի դրույթները խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին և պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորությանը»։

Ըստ նրանց՝ այդ մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների հեռանկարների վրա։

Հանդիպման ընթացքում նրանք դժգոհել են ռազմագերիներիներին ազատ արձակելու և մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մասին մեղադրանքներից և դրանք անվանել անընդունելի։

Ավելի վաղ Բաքուն հայտնել էր, որ կարող է խզել ԵԽ-ի հետ կապերը ՀՀ-ին աջակցելու պատճառով։

Leave a Comment