Հայտնի է, թե որ փողոցներն են փակ լինելու Երևանում մայիսի 3–5–ը

Մայիսի 3–5–ը Երևանի բազմաթիվ փողոցներ փակ են լինելու․ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ


ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․/ԱՌԿԱ/․ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ, հայտնում է ոստիկանությունը։


Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։

Մասնավորապես՝ մայիսի 2-ին


ժամը 7։30-13։00 փակ են լինելու՝

  • Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,

  • Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,

  • Հանրապետության հրապարակը,

  • Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,

  • Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,

  • Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,

  • Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,

  • Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,

  • պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։ 

Մայիսի 3-ին՝


ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:


Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝

  • Լեոից-Ձորափ հատվածը


Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.

  • Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան – Զաքյան և Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկներից․

  • Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի – Գ. Լուսավորչի – Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,

  • Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,

  • Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:


Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝

  • Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,

  • Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:

Մայիսի 4-ին՝


ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.

  • Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,

  • Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:


Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև

  • Հանրապետության հրապարակը,

  • Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,

  • Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,

  • Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,

  • Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,

  • Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Մայիսի 5-ին՝


ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու.

  • Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,

  • Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,

  • Աթենքի փողոցը,

  • Ծիծեռնակաբերդի խճուղին,

  • Մաշտոցի պողոտան,

  • Սայաթ-Նովայի պողոտան,

  • Աբովյան փողոցը

  • Բաղրամյան փողոցը:


Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։ 


Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:


«Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment