Բաքվում հիվանդը պայթեցրել է իրեն և բժշկին


Միջազգային


Բաքվում Ադրբեջանի առողջապահության նախարարության Ազգային ուռուցքաբանության կենտրոնում հիվանդը պայթեցրել է ինքնաշեն պայթուցիկ սարք, հայտնում է Azertag գործակալությունը։


Գործակալության տեղեկություններով՝ 1988 թվականին ծնված Մուբարիզ Սահիբ օղլու Ալիևը, որը տառապում էր ուռուցքային հիվանդությամբ, փորձել է սպանել բժիշկ Նասիրով Ասիֆ Աքիֆ օղլուին։



Արդյունքում բժիշկը ծանր վիրավորվել է, իսկ հիվանդը չի փրկվել։

Հարուցվել է քրեական գործ՝ հանրավտանգ եղանակով սպանության փորձի, ինչպես նաև պայթուցիկ սարքերի պահպանման հոդվածներով։


Leave a Comment