Ըմբշամարտ․ հայտնի են Հայաստանի երիտասարդ չեմպիոնները – armeniatoday.am

Հայտնի են 2026 թվականի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները, հայտնել է Ըմբշամարտի ֆեդերացիան։

57 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Սաշա Պետրոսյանը, երկրորդ տեղն զբաղեցրել է Արմեն Պապիկյանը, իսկ 3-րդ տեղերը՝ Աշոտ Գյուլնազարյանն ու Արման Հարությունյանը։

61 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Գագիկ Ղազարյանը, արծաթե մեդալակիր է դարձել Սամվել Գևորգյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Տիգրան Բունիաթյանն ու Արմիկ Մուրադյանը։ 65 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Արեն Հայրապետյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արամ Բալեյանը, երրորդ տեղերը՝ Սարգիս Մարտիրոսյանն ու Մաքսիմ Մկոյանը։

70 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Դավիթ Դավթյանը, արծաթե մեդալակիր է դարձել Իշխան Մարտիրոսյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Պապիկ Ներսիսյանն ու Սեյրան Գրիգորյանը։

74 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Վլադիմիր Ազարյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ավետիք Թութխալյանը, երրորդ տեղերը՝ Հակոբ Ղարիբյանն ու Զոհրաբ Մարտիրոսյանը։ 79 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Նարեկ Նիկողոսյանը, արծաթե մեդալակիր է դարձել Արտյոմ Հարությունյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Արայիկ Այվազյանն ու Սահակ Հովհաննիսյանը։

86 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Եղիշե Մոսեսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Էդիկ Մարտիրոսյանը, երրորդ տեղերը՝ Արմեն Օհանյանն ու Սիփան Իկիլիկյանը։ 92 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Նարեկ Իկիլիկյանը, արծաթե մեդալակիր է դարձել Ավետ Ենգոյանը, բրոնզե մեդալակիր է Հրաչ Մկրտչյանը։

97 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Հակոբ Հակոբյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Անդրանիկ Ջաղեթյանը, երրորդ տեղը՝ Էդուարդ Խաչատրյանը։ 125 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Հենրիկ Հայկյանը, արծաթե մեդալակիր է դարձել Հովհաննես Սահակյանը, բրոնզե մեդալակիր է Ռոման Մինասյանը։

Առաջնությունն անցկացվել է ապրիլի 29-30-ը՝ Երևանի «Դինամո» մարզահամալիրում։

Leave a Comment