Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ.
Մայիսի 4-ին՝
ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.
- Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
- Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:
Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև
- Հանրապետության հրապարակը,
- Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
- Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
- Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
- Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
- Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
