Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում ջուրի չի լինելու – armeniatoday.am

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով մայիսի 1-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 2-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Երևաիժնի և Արարատի մարզի որոշ հասցեների ջրամատակարարումը։

Ըստ հայտարարության ՝ նշված ժամանակհատվածում ջուր չի լինի Նուբարաշեն վարչական շրջանում, Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ՝ Արցախի պողոտայի և Սարի Թաղի։

Ջրանջատումը վերաբերում է Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներին և նրբանցքներին, Ալեք Մանուկյան փող. 1-17, Նար-Դոսի փող. 1-40, Քրիստափորի փող. 1-15, Ծխախոտագործների 1-65 համարներին, Խորենացու փող. 28-236 համարներին և 2-րդ, 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-80 համարներին և նրբանցքներին, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերին,

Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 36-330 համարներին, Գ.Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Կողբի, Լ.Խաչիկյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի, Բայդուկովի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Գորգագործների, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ. Եսայան, Հ. Հովսեփյան փողոցների և նրբանցքների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցներին ու նրբանցքներին, Սևանի փողոցին և նրբանցքին, Արին-Բերդի փողոցին և նրբանցքներին, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշիսյան 40-80, Չեխովի 1-50, Եղ.Թադևոսյան 1-20 համարներին և նրբանցքներին, Ս. Տարոնցի 1-10 համարների և նրբանցքներին, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերին։ Վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը,

Արարատի մարզում ջուրի չեն ունենա Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդները:

Leave a Comment