Թրամփին, հավանաբար, առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. Reuters • Tribune.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուների շարքում է, հաղորդում է Reuters-ը։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակին։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, կլինի թեկնածուների շարքում», — նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է գործակալությունը, Կամբոջայի, Իսրայելի և Պակիստանի իշխանությունները նախկինում հայտարարել էին Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու մասին։

Հինգշաբթի օրը Օսլոյում Նոբելյան կոմիտեն հայտարարել էր, որ 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի համար առաջադրվել է ավելի քան 280 թեկնածու։ Թեկնածուների անունները և նրանց մասին այլ տեղեկություններ ավանդաբար գաղտնի են պահվում և հայտնի կդառնան դափնեկիրների անունների հրապարակումից միայն 50 տարի անց:

Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 9-ին։

Leave a Comment