Իրանը խաղալու է ԱՄՆ-ում. ՖԻՖԱ–ի նախագահ

 Իրանի հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը և իր հանդիպումները կանցկացնի ԱՄՆ-ում, հայտարարել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն: 

ՖԻՖԱ-ի կոնգրեսն անցկացվում է հինգշաբթի օրը կանադական Վանկուվերում: 

«Ես ուզում եմ հաստատել, որ Իրանը մասնակցելու է 2026 թվականի աշխարհի առաջնությանը և, իհարկե, Իրանը խաղալու է ԱՄՆ-ում: Մենք պետք է միավորվենք և միավորենք մարդկանց: Եվ դա մեր և ձեր պատասխանատվությունն է», – հայտարարել է Ինֆանտինոն: 

Leave a Comment