Թրամփը Մերցին մեղադրել է Ուկրաինայի հարցի կարգավորման անարդյունավետության մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղարդել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ուկրաինական ճգնաժամը լուծելու անարդյունավետության մեջ:

«Գերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտին (որտեղ նա լիովին անարդյունավետ է) և իր քանդված երկիրը վերակառուցելուն, հատկապես ներգաղթի և էներգետիկայի հարցերում, և ավելի քիչ ժամանակ հատկացնի նրանց, ովքեր վերացնում են իրանական միջուկային սպառնալիքը, այդպիսով աշխարհը, այդ թվում՝ Գերմանիան, դարձնելով ավելի անվտանգ վայր», – Truth Social-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Թրամփը քննարկում է ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներին պատժելու ծրագիր, որոնք, նրա կարծիքով, չեն կարողացել բավարար աջակցություն ցույց տալ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությանը։ Աղբյուրների համաձայն՝ ծրագիրը, մասնավորապես, նախատեսում է ԱՄՆ զորքերի դուրսբերում այդ երկրներից և տեղակայում այն ​​երկրներում, որոնք զգալի աջակցություն են ցուցաբերել Իրանում ԱՄՆ արշավին։ Օրինակ՝ Վաշինգտոնը կարող է փակել Իսպանիայում կամ Գերմանիայում գտնվող որոշ ռազմաբազաներ։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում:  Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։

ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։

Leave a Comment