Հայաստանն Էրդողանին հրավիրել է Երևան. ԶԼՄ – armeniatoday.am

Հայաստանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) նիստին, հայտնել է BBC-ի թուրքական ծառայությունը։

Թուրքական լրատվամիջոցը չի հստակեցրել, թե արդյոք Էրդողանը համաձայնել է գալ Հայաստան։

Էրդողանը մասնակցել է 2022-ին Չեխիայում, 2024-ին Հունգարիայում, 2025-ին Ալբանիայում կայացած ԵՔՀ գագաթնաժողովներին, միևնույն ժամանակ 2023 թվականին Իսպանիայում և Մոլդովայում, 2024 թվականին Մեծ Բրիտանիայում և 2025 թվականին Դանիայում կայացած հանդիպումներին չի մասնակցել։

ԵՔՀ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում մայիսի 4-ին։ Հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, տեղի կունենա ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը։

Leave a Comment