Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է՝ «Հրազդան համայնքի Քաղսիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր, ի մասնավորի՝ սննդի կառույցը ապահովված չի եղել՝

– ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,

– անձնակազմի համար հանդերձարանով։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ՍԱՏՄ-ն սահմանել է վերջնաժամկետ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment