ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 30-ի արտահերթ նիստում Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրված քաղաքական ուժերի թերի ներկայացրած փաստաթղթերի օրակարգով նիստ է հրավիրել։
Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, հանձնաժողովը 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով։ Թերի լրացված փաստաթղթերը կարող են շտկվել մինչ մայիսի 2-ի ժամը 18։00-ն։
Այդ ուժերն են՝
«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
Հայ ազգային կոնգրես կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն
Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն
«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն։
