ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Ջերմուկ գրուպում»

ՀՀ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Ջերմուկ գրուպում»: Այս մասին Auroranews.am-ին հայտնեց կառույցի խոսնակ Անուշ Հարությունյանը:

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը  վերահսկողություն է սկսել «Ջերմուկ» գրուպում։ Թե՛ իրացման ցանցից, թե՛ արտադրությունից  կվերցնենք «Ջերմուկ» -ի նմուշներ կտանք լաբորատոր փորձաքննության և այդյունքները կհրապարակենք»,- հայտնեց Անուշ Հարությունյանը: 

Հիշեցնենք՝ Ռուսաստանում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրի նոր խմբաքանակների վաճառքը

Leave a Comment