Մոսկվան Ադրբեջանը չի դիտարկում որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների հարթակ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ռուսական կողմը Բաքու քաղաքը չի տեսնում որպես հակամարտության կարգավորման հնարավոր վայր։
Պեսկովի հայտարարությունը հնչել է ի պատասխան Վլադիմիր Զելենսկու առաջարկին՝ Բաքուն օգտագործել որպես կարգավորման հարթակ։