17:00 Լուրերը մեկ տողով. Էրդողանի հնարավոր այցը Երևան, ջրի խնդրի «մեղավորները», Կրեմլի և ԵՄ-ի կոշտ հայտարարությունները

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Հայաստանը հրավիրել է Թուրքիայի նախագահին և եվրոպական այլ առաջնորդների՝ Երևանում կայանալիք գագաթնաժողովին։

·  Վարչապետը կոչ է արել չդեմոնիզացնել ջրամատակարարման օպերատորին՝ խնդիրների պատճառ համարելով համակարգի հնամաշ վիճակը։

·  Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնային տեսանյութերին։

·  ՊԵԿ-ը մինչև հուլիսի 20-ը երկարաձգել է ԱՁ-ների և նոտարների համար ապահովագրավճարների վճարման ժամկետը։

·  Մրցակցության հանձնաժողովը կբողոքարկի բենզինի գների բարձրացման վերաբերյալ դատական երեք պարտությունները։

·  Կրեմլը հայտարարել է, որ այս պահին Ադրբեջանը չի դիտարկվում որպես ռուս-ուկրաինական բանակցային հարթակ։

·  ԵՄ գլխավոր դիվանագետը կոչ է արել Ռուսաստանին դնել իրական բանակցություններ վարելու պարտադրված իրավիճակի մեջ։

·  Իսպանիայում առաջարկել են բռնագրավել երեք և ավելի անշարժ գույք ունեցող քաղաքացիների տների մի մասը։

  

Leave a Comment