Ալիևը ավարտել է Բաքվի թիվ 6 ռուսական դպրոցը

Ալիևը ավարտել է Բաքվի թիվ 6 ռուսական դպրոցը

Հասարակական֊քաղաքական գործիչ Վահրամ Աթանեսյանն տեղեկացնում է ՝ Իլհամ Ալիեւը ավարտել է Բաքվի թիվ 6 ռուսական դպրոցը։

«Համացանցում հրապարակվել է այդ դպրոցի ուսուցիչների խմբանկարը։ Նախկին շրջանավարտ Նատաշա Գերասիմովա- Հաջիզադեն ճանաչել է ներքոհիշյալ ուսուցիչներին՝ Հալաբյան, Վիդով, Հաջիկասիմով, Օնեգին, Զաչինսկի, Գերման, Յուրֆելդ, Վլասով, Մամեդով, Կեւորկով, Պետրոսյան, Կրիչեւսկի, Հայրապետով, Տրիֆել, Սարումով, Հասանզադե, Հուսեյնով, Լոգինով, Ռասուլզադե, Սկրիպուտ, Ստեփանյան։Այլ տեղ վկայված է, որ երկար տարիներ ուսումնական գծով տնօրենի տեղակալ է աշխատել կենսաբանության ուսուցչուհի Գոհար Թորոսյանը, իսկ աշխարհագրություն դասավանդել է Ավետ Ադյանը։ Փաստերն անողոք են եւ վկայում են, թե իրակամում ով որտեղ վերաբնակվելու իրավունք ունի»,- գրել է նա;

Գնահատեք հոդվածը

Leave a Comment