29-ամյա տղամարդը ծեծելով սպանել է իր ընկերուհու 3-ամյա աղջկան

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում քրեական գործ է հարուցվել երեք տարեկան աղջկա մահվան դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է շրջանային դատախազությունը։

Նախնական տվյալներով՝ 29-ամյա տղամարդը հարձակվել է իր զուգընկերոջ դստեր վրա։ Երեխան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Կասկածյալը ձերբակալվել է։

Քննիչները ներկայումս պարզում են դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ողբերգությանը հանգեցրած պատճառներն ու պայմանները։

Մարզային ՆԳ նախարարության տվյալներով՝ տղամարդը բնակվել է վարձակալած բնակարանում՝ երեխայի և նրա մոր հետ։ Երեքն էլ հարևան երկրի քաղաքացիներ են և Ռուսաստան են ժամանել 2025 թվականի դեկտեմբերին։

Պարզվել է, որ տղամարդը և երեխան երկրում գտնվել են ներգաղթի կանոնների խախտմամբ։ Երեխայի մայրը ունեցել է Ռուսաստանում գտնվելու օրինական թույլտվություն, սակայն երեխայի համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպված չեն եղել, ինչի համար նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Բացի այդ, խախտումներ են արձանագրվել նաև բնակարանի սեփականատիրոջ նկատմամբ, որի դեմ կազմվել է երկու վարչական արձանագրություն։

Թարգմանությունը՝ Past.am-ի 

Leave a Comment