Զելենսկին 10 տարով պատժամիջnցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների նկատմամբ




armtimes.com Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 10 տարի ժամկետով պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկու որդու նկատմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:


 


Պատժամիջոցներ են սահմանվում Վիկտոր և Դմիտրի Լուկաշենկոների նկատմամբ։


 


Սահմանափակումներ են մտցվել նաև հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոյի նկատմամբ։


 


Ուկրաինական պատժամիջոցների ցուցակում ընդհանուր առմամբ Բելառուսի 16 քաղաքացի կա։ Նրանց նկատմամբ Զելենսկին կիրառել է 16 տեսակի ստանդարտ սահմանափակող միջոց, այդ թվում՝ ակտիվների սառեցում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների դադարեցում, պաշտոնական այցերի չեղարկում, առևտրային գործառնությունների դադարեցում, ինչպես նաև Ուկրաինայի պետական պարգևներից անժամկետ զրկում։


 


Բացի այդ՝ պատժամիջոցների ցուցակում է հայտնվել 11 իրավաբանական անձ։ Դրանց թվում են Մինսկի «Տերմոպլաստ» գործարանը, Մինսկի թիվ 407 քաղաքացիական ավիացիայի գործարանը, Վիտեբսկի էլեկտրոչափիչ սարքերի գործարանը և Բորիսովի պլաստմասսե իրերի գործարանը։


 


Նրանց դեմ նախատեսված է 16 տեսակի սահմանափակում 10 տարի ժամկետով։


 


Leave a Comment