
shantnews.am Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ըստ աղբյուրների՝ 7 վագոն բեռը կուղևորվի Բիլյաջարի կայարանից։
Ռուսական ցորենի վերջին առաքումն Ադրբեջանով տարանցմամբ տեղի է ունեցել ապրիլի 24-ին, առաքվել է 5 վագոն հացահատիկ՝ 350 տոննա ընդհանուր քաշով: