Վերին Լարսով մինչև շաբաթ օրը Հայաստան այնքան մեքենա է գալու, որ հեղուկ գազի գները կիջնեն. Պապոյան




 

Հայկական ժամանակ. «Հայաստանում հեղուկ գազ չկար 2 հիմնական պատճառով՝ Իրանի հետ կապված իրադրությունը և Վերին Լարսը։ Հիմա Լարսը արդեն բաց է»:


 


Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:


 


Նախարարը հայտնել է, որ երեկ ավելի շատ գազով բեռնված ավտոմեքենաներ են եկել, իսկ այսօր և վաղը տասնյակ մեքենաներ կմտնեն:


 


«Կարծում եմ, որ արդեն ուրբաթ կամ շաբաթ օրվա դրությամբ Հայաստան կմտնի այնքան գազ, որ գներն էական կիջնեն»,- նշել է Պապոյանը:


 


 


Leave a Comment