Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ավագ ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը «չի հանդուրժի» ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռազմածովային շրջափակման երկարաձգումը։
Իրանական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ռեզային նշել է, որ շրջափակման շարունակման դեպքում Իրանը պատասխան քայլեր կձեռնարկի։
Նա նաև պնդել է, որ ամերիկյան գործողությունները ձախողվել են և Վաշինգտոնին չի հաջողվել լիարժեք վերահսկողություն սահմանել։
«Հնդկական օվկիանոսը չափազանց ընդարձակ է, և մենք կարող ենք հեշտությամբ անցնել դրա միջով. մենք դա արդեն արել ենք»,- հավելել է խորհրդականը։
Միևնույն ժամանակ, խորհրդականը փորձել է ցրել երկրի նոր առաջնորդի առողջական վիճակի մասին լուրերը, քանի որ Մոջթաբա Խամենեին արդեն վեց շաբաթ է, ինչ չի հայտնվել հանրության առջև։
Ռեզային պնդել է, որ առաջնորդը «երիտասարդ է, առողջ և եռանդուն», թեև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ կասկածի տակ էր դրել նոր առաջնորդի լեգիտիմությունն ու ազդեցության աստիճանը Իրանի ներսում։
