Պետք է որոշում կայացնենք՝ գնում ենք կոնֆլիկտի՞. Փաշինյանի պատասխանը հարցին, թե ինչու չի բարձրաձայնում Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների ոչնչացման հարցը

Լրագրողներն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ միջազգային ատյաններում պետությունը չի բարձրաձայնում Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների ոչնչացման փաստի մասին։

Հարցին՝ արդյոք նրա կողմից լուռ կեցվածքն աջակցություն է Ադրբեջանին, Փաշինյնաը պատասխանեց.

«Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և ուզում եմ մոդելավորենք այսպիսի իրավիճակ. ասենք՝ այն պահը, երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Եվ մենք գնում, տեսնում ենք, որ այնտեղ եմծ մզկիթ է կառուցվել, ասենք՝ 2016 թվականին։ Մեր ռեակցիան ո՞րն է, ի՞նչ պետք է անենք։ Եվ, օրինակ, ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր էդ մզկիթի տարածքի հետ կապված՝ բերում են իրենց սեփականության վկայականները և ասում, թե այս հողը մերն է եղել։ Մենք ի՞նչ պետք է անենք։ »։

Նա նշեց, թե մի բանի մասին խոսելիս պետք է ամբողջական խոսել։

«Մենք պետք է որոշում կայացնենք՝ գնում ենք կոնֆլիկտի՞։ Հարցը հետևյալն է. ո՞րն է մեր ռեակցիան։ Մեր ռեակցիան պետք է հիմնվի այն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արձանագրված և հրապարակված են։ Ձեզ ինչի՞ ա թվում, թե միայն Հայաստանում լրագրողներ կան, ընդ որում՝ հայրենասեր, որոնք այդ հարցերը բարձրացնում են։ Ադրբեջանում էլ լրագրողներ կան, և այդ հարցերը դնում են»։

Leave a Comment