Եղանակային պայմաններով պայմանավորված Լարսը փակ էր, հիմա բացվել է, արդեն մատակարարումներ կան, ենթադրում եմ, որ մի քանի օրից կսկսի գազի գինը իջնել։ Այս մասինկառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում հեղուկ գազի դեֆիցվիտին և գների կտրուկ բարձրացմանը։
«Հայաստանում հեղուկ գազ մատակարարում են 100-ից ավել տնտեսվարող սուբյեկտներ, որևէ մեկը չի գերազանցում նույնիսկ 10% շեմը, այսինքն դաշտը խիստ մրցակցային է, և տեսականորեն որևէ մեկը չի կարող գեշխող դիրքը չարաշահել։ Ընդ որում, օրենքով արգելված է 10%–ից ցածր բաժին ունեցող որևէ տնտեսվարողի նկատմամբ որևէ պրոցես գեներացնել ամբողջ աշխարհում։
Եթե դաշտը խիստ մրցակցային է և բոլոր տնտեսվարողները կարող են իրար հետ մրցակցել, այսինքն չկա խոշոր տնտեսվարող սուբյեկտ, որ կարող է արհեստական դիֆիցիտ ստեղծել, խնդիր ստեղծել, նշանակում է մրցակցության հարցերով զբաղվող որևէ կառույց չի կարող միջամտել»,– ասել է նա։
Հանձնաժողովի նախագահը նաև հավելեց, որ հիմա իրենք մանրամասն ուսումնասիրում են շուկան. «Ռուսաստանի Դաշնությունից էր մատակարարվում գազը և չէր եկել, քիչ էր, դրա համար այն մարդիկ, ովքեր ունեին քիչ քանակի գազ, իրենց գազի գինը բարձրացրել էին։
Պատկերացրեք, ասենք 10 հազար հոգի ինչ-որ գործով են զբաղվում, դա տեսականորեն նշանակում է, որ չեն կարող իրար հետ պայմանավորվել, որ ասենք՝ հակամրցակցային համաձայնություն է։ Չի կարող 7, 8, 9 տոկոս բաժին ունեցողը արհեստական գին թելադրել»,– հավեվել է Գեղամ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հեղուկ գազը գները կտրուկ աճել են հասնելով մինչր 260-300 դրամի։