«Մուստաֆաևի այցը ՀՀ կարևոր իրադարձություն է»․ Նիկոլ Փաշինյան

«Մուստաֆաևի այցը ՀՀ կարևոր իրադարձություն է»․ Նիկոլ Փաշինյան

«Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, համարում եմ երկու երկրների փոխվարչապետների այցերը պատմական խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալության տրամաբանության մեջ: Ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին»,- ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ ՀՀ կատարած այցին:

Նրա խոսքով՝ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի այցերը պատմական իրադարձություն են։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետք է շարունակաբար լավարկվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։

«Պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, երկարաժամկետում՝ ռազմավարական առումով, բարիդրացիական հարաբերություններ»,- ընդգծեց վարչապետը:

«Մուստաֆաևի այցը ՀՀ կարևոր իրադարձություն է՝ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի այցերը պատմական են»․ Նիկոլ Փաշինյան

Leave a Comment