Զելենսկին արձագանքել է՝ Պուտինի հրադադարի առաջարկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 9-ի կապակցությամբ հրադադարի առաջարկին։  Ուկրաինայի նախագահը իր Telegram ալիքում գրել է, որ հրամայել է կապ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ՝ Ռուսաստանի առաջարկի մանրամասները պարզաբանելու համար։ 

 

«Եկեք պարզենք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ Մոսկվայում շքերթի մի քանի ժամվա անվտանգության ապահովման, թե՞ ավելիի մասին», – նշել է Ուկրաինայի առաջնորդը։

Նա հայտարարել է, որ Ուկրաինան ձգտում է խաղաղության և իրականացնում է անհրաժեշտ դիվանագիտական ​​աշխատանք՝ այս պատերազմն իրականում ավարտելու համար։

«Մենք առաջարկում ենք երկարաժամկետ հրադադար՝ ապահովելով մարդկանց հուսալի անվտանգությունը և կայուն խաղաղությունը», – ընդգծել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է աշխատել այս ուղղությամբ ցանկացած արժանի և արդյունավետ ձևաչափով։

Նշենք, որ, ըստ Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի, Վլադիմիր Պուտինը պատրաստ է հրադադար հայտարարել մայիսի 9-ի շքերթից առաջ։ 

Leave a Comment