Ուրուգվայում վերջերս բացված «Թումոն» շաբաթական շուրջ 1000 աշակերտ է ընդունում․ դեսպանն այցելել է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանն այցելել է Ուրուգվայում վերջերս բացված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Այս մասին հայտնել են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից:

Տնօրեն Կարոլինա Գուտիեռեսի ուղեկցությամբ ՀՀ դեսպանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու ծրագրերին:

Ներկայումս կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտ, իսկ առաջիկայում նախատեսվում է նրանց թիվը հասցնել մինչև 1500-ի։

Leave a Comment