Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի ծովային շրջափակումը հակասում է Պարսից ծոցի երկրների շահերին և չի օգնի Միացյալ Նահանգներին հասնել իր նպատակներին Իրանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մեր թշնամիները, վերանայելով իրենց մոտեցումը, դիմել են ծովային շրջափակման և ծովային առևտրային ուղիների աշխատանքի սահմանափակման ռազմավարությանը՝ որպես Իրանի կառավարության և ժողովրդի վրա ճնշում գործադրելու նոր գործիք։ Ծովային շրջափակում և սահմանափակումներ մտցնելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին, տարածաշրջանի երկրների շահերին, համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը և որևէ արդյունք չի ունենա»,- ասել է Փեզեշքիանը:

Հետևեք մեզ՝ այստեղ

 

Leave a Comment