Հայաստանը չնայած էական նահանջին տարածաշրջանի առաջատարն է. RSF

Հայաստանը չնայած էական նահանջին տարածաշրջանի առաջատարն է. RSF

Այսօր հրապարակվել է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության 2026 թվականի «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը»։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը զգալի հետընթաց է գրանցել՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը։ 2025 թվականի համեմատ, երբ երկիրը գտնվում էր 34-րդ տեղում. ընդամենը մեկ տարում Հայաստանը նահանջել է 16 կետով։

Զեկույցում նշվում է, որ հետընթացը գրանցվել է բոլոր հիմնական ցուցիչներով, ինչի հետևանքով երկիրը «բավարար» վիճակից տեղափոխվել է «խնդրահարույց» կատեգորիա։ 

Որպես հիմնական պատճառներ մատնանշվել են մեդիադաշտի ծայրահեղ բևեռացվածությունը, ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակը, որոնք սրվել են ներքաղաքական լարվածության և սահմանային անվտանգային խնդիրների ֆոնին։ 

Չնայած այս կտրուկ անկմանը, Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանային առաջատարը, քանի որ հարևան երկրներում իրավիճակն էլ ավելի վատթար է. Վրաստանը նահանջել է 135-րդ տեղ, իսկ Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը շարունակում են մնալ ցուցակի ամենաստորին հորիզոնականներում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment