ՀՀ-ն ու Անգոլան հատուկ անձնագրերի տերերին կազատեն մուտքի վիզայից – armeniatoday.am

Կառավարությունը հաստատել է Հայաստանի ևԱնգոլայի միջև դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու համաձայնագիրը։ Որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 30-ի նիստին։

Համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի աշխատանքային ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, ինչը կխթանի օրակարգի ձևավորմանը հարաբերությունների աստիճանական ընդլայնմանը:

Անգոլան քաղաքական և տնտեսական առումով հանդիսանում է Հարավային Աֆրիկայի տարածաշրջանի նշանակալի երկրներից մեկը:

Համաձայնագիրը ՌԴ-ում ՀՀ դեսպանության միջոցով ՀՀ ԱԳՆ էր փոխանցվել 2024թվականին։

Leave a Comment