Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ մայիս ամսին

Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է  կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի։ Այսինքն մեզ  սպասվում է  ոչ սառը, բայց տեղումնառատ մայիսի։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի  տեղակալը։ 

Նա նշում է, որ մայիսը Հայաստանի տարածքում տարվա ընթացքում ամենախոնավ ամիսն է, տեղումները մայիսին հիմնականում դիտվում են երեկոյան ժամերին և գիշերը։

«Ի տարբերություն ապրիլի, զգալիորեն կկրճատվեն ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքեր։ Օդի ջերմաստիճանը գիշերայի, ցերեկային ժամերին կլինի մոտ 5-6 աստիճանով ավելի բարձր, քան ապրիլին։

Առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է +30 աստիճան, որը կդիտվի մայիսի 3-րդ տասնօրյակում»,- ասում է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի  տեղակալը։ 

Leave a Comment