
Մայիսի 5-ին «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա համերգ՝ Միքայել Թարիվերդիևի երաժշտության երեկո։
Ելույթ կունենան Վարսենիկ Ավանյանը (մեցցո-սոպրանո) և Ելենա Վարդազարյանը (դաշնամուր)։
Ծրագրում կհնչեն կոմպոզիտորի վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունները։ Համերգի առանցքում կլինի «Սպասում» մոնոօպերան՝ գրված Ռոբերտ Ռոժդեստվենսկու համանուն պոեմի («Կնոջ մենախոսություն») հիման վրա։
Երեկոյի ընթացքում դաշնամուրի մոտ կլինի Ելենա Վարդազարյանը։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու այս հուզիչ և խորհրդավոր երաժշտական հանդիպմանը:
Սկիզբը ժամը 19։00-ին: