Երևանն ու Վաշինգտոնը կխորացնեն կապերը ֆրանչայզինգի ոլորտում – armeniatoday.am

Հայաստանը և ԱՄՆ-ն դիտարկում են հայկական շուկայում ամերիկյան հայտնի բրենդների ներկայացվածության ապահովման և ընդլայնման հնարավորությունները։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ այս հարցերը քննարկվել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և Ֆրանչայզինգի միջազգային ասոցիացիայի (IFA) նախագահ և գործադիր տնօրեն Մեթ Հալլերի հանդիպման ընթացքում։

«Կողմերը դիտարկել են մի շարք բրենդների՝ հայկական շուկայում ներկայացվածության ապահովման և ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով փոխշահավետ գործընկերության զարգացման կարևորությունը», – նշվել է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստան–ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունները։

Ֆրանչայզինգի միջազգային ասոցիացիան (International Franchise Association) աշխարհի խոշորագույն կազմակերպությունն է, որը ներկայացնում է ֆրանչայզինգային համակարգով աշխատող ընկերությունների շահերը։ Հայկական շուկայում ամերիկյան բրենդների ավելացումը դիտարկվում է որպես երկկողմ տնտեսական օրակարգի կարևոր ուղղություն։

Leave a Comment