ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է մանկապարտեզների կառուցման մասին։
«Պատկերացնո՞ւմ եք բնակավայրեր, որոնք հարյուրավոր տարիներ մանկապարտեզ չեն ունեցել։ Ունենք դեպքեր, երբ շենքերը սեփականաշնորհված են եղել, և կան մանկապարտեզներ, որոնք 30 տարի չեն գործել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ շուտով 100 մանկապարտեզի անհրաժեշտություն կլինի, ինչն էլ կիրականացվի այս փուլում։
«Բայց մենք չենք գնահատում, թե այդ մանկապարտեզների բացակայությունն ինչպիսի հետևանքներ է ունեցել թե՛ Հայաստանի, թե՛ տնտեսության համար»,- շեշտել է վարչապետը։
