«Ուժեղ Հայաստանի» անդամի նկատմամբ տնային կալանք ու բացակայելու արգելք է կիրառվել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ի (Վրույր Այվազյան-խմբ․) նկատմամբ տնային կալանք և բացակայելու արգելք է կիրառվել, տեղեկանում ենք Քննչական կոմիտեի հաղորդագրությունից։

Նախաքննության վարկածով ՝ Այվազյանը, որը նաև Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ է, մասնակից է եղել ապրիլի 11-ին կուսակցության հանրահավաքին մասնակցելու համար Լոռու մարզի բնակիչներին նյութապես շահագրռելու կազմակերպմանը:

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով-խմբ․)։

Մարտի 30-ից իրավապահներն «Ուժեղ Հայաստանի» անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին հաղորդումներ էին տարածել: Կուսակցությունում այդ մեղադրանքներն անհիմն են անվանել և կատարվածը գնահատել են որպես քաղաքական հետապնդում։

Ապրիլիլին բերման էին ենթարկվել կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Ղումաշյանին մեղադրել էին ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանին՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառվել։ «Ուժեղ Հայաստանի» անվտանգության ծրագրերի բաժնի ղեկավար և համակարգող Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, 2 ամսով կալանավորվել էր ապրիլի 27-ին՝ ենթադրաբար ընտրակաշառք խոստանալու մեղադրանքով։ Նա հացադուլ էր հայտարարել։ 

Leave a Comment