Կառավարությունը հաստատել է հունվարին ԱՄՆ-ի հետ համատեղ ստորագրած Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 30-ի նիստում։
Կանոնադրությունը ստորագրվել է ևս 18 պետության՝ Արգենտինայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Հունգարիա, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կոսովո, Մոնղոլիա, Մարոկկոյի, Պակիստանի, Պարագվայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Արաբական, Ուզբեկստանի կողմից:
Խաղաղության խորհրդին անդամակցելու համար անհրաժեշտ է 1 միլիարդ դոլար անդամավճար վճարել, սակայն ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։
Միևնույն ժամանակ Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ նախագիծը ՀՀ-ի համար ստեղծում է ֆինանսական պարտավորություններ՝ չհստակեցնելով ինչքան է պատրաստվում ՀՀ-ն վճարել խորհդին որպես անդամ։
Հունվարի 22-ին 19 երկրի ներկայացուցիչներ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրել էին Գազայի հատվածում խաղաղության գործընթացի շրջանակներում ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Խորհրդի կազմում է նաև Հայաստանը։ Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդունել է Թրամփի հրավերը՝ մասնակցելու փետրվարի 19-ին նախատեսված Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Փետրվարի 12-ին Իսրայելը ևս միացել էր Գազայի Խաղաղության խորհրդին։
