ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում խոսել է ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին, որը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում 2029 թվականին։
«Ըստ էության, մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո իր նշանակությամբ երկրորդ կարևոր միջոցառումն է։ Ակնկալվում է, որ այդ օրերին կունենանք ավելի քան 100 հազար երկրպագու։ Այս պահին ծրագիրը նախնական է, և հնարավոր են որոշ փոփոխություններ», – ասել է նախարարը։
Նա նշել է, որ Երևանում կլինի մինչև 20 խաղ, իսկ Վանաձորում և Իջևանում՝ մինչև 10 խաղ։ «Ամենայն հավանականությամբ, մենք խոսում ենք 2029 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների մասին», – ասել է Ժաննա Անդրեասյանը։
