Թրամփը չի բացառել ԳԴՀ–ում ԱՄՆ ուժերի կրճատումը և Հորմուզի նեղուցի հարցով դաշինք ստեղծելը




 

Sputnik. Թրամփի վարչակազմն առաջարկում է այլ երկրներին նոր դաշինք ստեղծել՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։


 


 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Գերմանիայում իր ռազմական ներկայության կրճատումը։


 


«Միացյալ Նահանգները քննարկում է Գերմանիայում զորքերի թվի կրճատման հարցը», – գրել է ԹրամփըTruth Social սոցցանցում։


 


Ավելի վաղ ԱՄՆ նախագահը խստորեն քննադատել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Իրանի հարցում նրա դիրքորոշման համար՝ հայտարարելով, որ Մերցը բացարձակապես չի հասկանում` ինչ է խոսում։


 


ԱՄՆ Պետդեպի դիվանագիտական ​​հեռագրին հղում անելով` Wall Street Journal-ը գրում է, որ Թրամփի վարչակազմն առաջարկում է այլ երկրներին նոր դաշինք ստեղծել՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։


 


«Այս նախաձեռնությունը, որը ստացել է «Նավագնացության ազատության ծովային կոալիցիա» (Maritime Freedom Construct) անվանումը, մանրամասն նկարագրվել է ապրիլի 29–ին ԱՄՆ դեսպանատներին ուղարկված Պետդեպի ներքին հեռագրում, որում կոչ է արվում ամերիկացի դիվանագետներին հասնել նրան, որ օտարերկրյա կառավարությունները միանան դրան», – գրում է պարբերականը։


 


Ավելի վաղ Իրանը հայտարարել էր Օմանի հետ համատեղ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ռեժիմ մշակելու ծրագրերի մասին և հայտարարել նեղուցի օգտագործման համար վճար գանձելու պատրաստակամության մասին։


 


 


Leave a Comment