ԱԱԾ-ն Արցախի ուժայինների միջոցով վերահսկում է արցախցի գործիչներին. ԶԼՄ – armeniatoday.am

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) 2023 թվականից գործել է հատուկ ստորաբաժանում, որտեղ աշխատանքի են անցել Արցախի հայաթափումից հետո Հայաստան տեղափոխված ԱՀ ԱԱԾ նախկին պաշտոնյաները, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իրավապահ համակարգի իր աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ այս ստորաբաժանման միջոցով վերահսկվել են արցախցի գործիչների տեղաշարժերն ու շփումները։ Թերթի տեղեկություններով՝ նախկին արցախցի պաշտոնյաներն ներգրավվել են արցախյան շրջանակներում տիրող տրամադրությունների և զարգացումների վերաբերյալ իշխանություններին օպերատիվ տեղեկատվություն փոխանցելու համար։

Թերթի փոխանցմամբ՝ նմանատիպ ներգրավվածություն է եղել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, հետախույզ Արթուր Ավետիսյանի («Կանդազ») գործով։ Վերջինս ապրիլի 27-ին երկու ամսով կալանավորվել էր՝ կաշառք խոստանալու փորձի մեղադրանքով։

Հետախույզն իր մեղքը չի ընդունում, և ի նշան բողոքի՝ ապրիլի 29-ին հացադուլ էր հայտարարել։

Leave a Comment