Ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի 11 փողոցում՝ Գյումրու թիվ 11 դպրոցի դիմաց, Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Նառա Ս․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է բավարար։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկված անչափահասի ինքնությունը։