Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են սահմանազատման ուղեցույցների նախագծերի տեքստերը

Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հերթական հանդիպումը, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն մամուլի ծառայությունը։

Ըստ մամուլի ծառայության՝ կողմերը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը։

Հանդիպումն անցկացվել է երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները սահմանազատման գործընթացի իրավական և տեխնիկական հիմքերի ամրապնդման ուղղությամբ։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում։

Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նախորդ հանդիպումը կայացել էր 2025-ի նոյեմբերին՝ Ադրբեջանի Գաբալա քաղաքում։

Leave a Comment