Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է

Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ։

Նշենք, որ Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։ Հայաստանյան հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է:

Հայկական կողմի հետ հանդիպումն ու քննարկումը անցկացվել է Աղվերանում։ 

Leave a Comment