
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության շարասյունը քիչ առաջ հեռացավ Աղվերանից։ Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը։
«Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում հյուրանոց տանող ճանապարհը ոստիկաններն արգելափակել էին, լրագրողներին թույլ չէին տալիս մոտենալ հյուրանոցի տարածքին։Տեղեկություններ են կան, որ Մուստաֆաևը հանդիպում էր ունենում հայ գործարարների հետ»,- գրում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Հայաստան։