Մուստաֆաևի ավտոշարասյունը դուրս եկավ Աղվերանի հյուրանոցի տարածքից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մուստաֆաևի ավտոշարասյունը դուրս եկավ Աղվերանի հյուրանոցի տարածքից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանի փոխվարչապետին ուղեկցող ավտոշարասյունը դուրս եկավ Աղվերանի հյուրանոցի տարածքից։ «Ազատություն»-ը բացառիկ կադրեր է հրապարակել։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի պատվիրակությունն Աղվերանի հյուրանոցներից մեկում էր: Տարածքը հսկվում էր, հանդիպումն էլ փակ էր լրագրողների համար:
Ավելի ուշ տասից ավելի ավտոմեքենա դուրս եկավ հյուրանոցի տարածքից: Մեքենաների մեծ մասը պետական համարանիշներով էր: Միայն Սամվել Ալեքանյանի հետ կապվող մեքենան էր մասնավոր:

Ըստ թռիչքներին հետևող Flightradar24 կայքի՝ արդրբեջանական օդանավը Բաքու է վերադառնալու այսօր ժամը 17։00-ին:

Սահմանազատման հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են ադրբեջանական Գաբալայում անցած նոյեմբերին, հենց այդ ժամանակ էլ պայմանավորվել էին հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանի քաղաքներից մեկում:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment