ԱՄԷ-ի աղմկահարույց հեռացումը OPEC-ից. ի՞նչ է սա նշանակում համաշխարհային շուկայի համար

ԱՄԷ-ի աղմկահարույց հեռացումը OPEC-ից. ի՞նչ է սա նշանակում համաշխարհային շուկայի համար

Արաբական Միացյալ Էմիրությունների որոշումը՝ լքել նավթային կարտելը, լուրջ հարված է 65-ամյա դաշինքին, որն ապահովում է համաշխարհային նավթի շուրջ 40%-ը: Այս քայլը վերջնականապես կթուլացնի OPEC-ի լծակները էներգակիրների գների ձևավորման հարցում։

Էմիրությունները ձգտում է անկախության և նպատակ ունի աստիճանաբար ավելացնել արդյունահանման ծավալները՝ դուրս գալով սահմանված քվոտաներից: Փորձագետները նշում են, որ ԱՄԷ-ն շտապում է վաճառել իր պաշարները հիմա, քանի դեռ աշխարհը չի անցել վերականգնվող էներգիայի աղբյուրներին, և նավթի պահանջարկը չի նվազել։

Թեև ԱՄԷ-ի հեռացումը երկարաժամկետ հեռանկարում կարող է նվազեցնել գները, ներկա պահին դա զուտ տեսական նշանակություն ունի: Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակման պատճառով Ծոցի երկրների նավթը պարզապես հնարավոր չէ արտահանել, ինչն օրական կտրվածքով ավելի է սեղմում առաջարկն ու բարձրացնում գները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment