ՀՀ-ում քրեական վարույթների թիվը 2025-ին աճել է գրեթե 10%-ով․ ԳԴ – armeniatoday.am

Հայաստանում ավարտված քրեական վարույթների քանակը 2025 թվականին աճել է 9,2%-ով՝ նախորդ տարվա համեմատ, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Ըստ ներկայացված տվյալների՝ դատարան հանձնված մեղադրական եզրակացությունների թիվն աճել է 23,8%-ով։ Զուգահեռաբար, նվազել է կալանքի միջնորդությունների մասնաբաժինը. դատարան ներկայացված դիմումների տեսակարար կշիռը նախորդ 8 տարիների միջինի համեմատ նվազել է 2,5%-ով, նշել է Վարդապետյանը։

Վարդապետյանը նաև հայտնել է, որ քրեական վարույթների շրջանակում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 39,9 մլրդ դրամ։

ՆԳ նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ 2026 թվականին 2025-ի նույն ժամանակահատվածի դրությամբ՝ ՀՀ-ում 3,2%-ով նվազել է հանցավորության մակարդակը:

Leave a Comment